Рубрика: Ուսումնական նյութեր | Оставить комментарий

Ճնճղուկը հեքիաթի նոր և հետաքրքիր ավարտը

Անահիտ Թովմասյան

 

Рубрика: Ուսումնական նյութեր | Оставить комментарий

Գրքից փախած մկնիկը

Քեթրին Եփրեմյան

Անահիտ Թովմասյան

Գրիգոր Հարությունյան

Դավիթ Բաբաջանյան

Աշոտ Մարկոսյան

Նարեկ Պողոսյան

 

Рубрика: Ուսումնական նյութեր | Оставить комментарий

Հուլիսի 10-ի լուսաբանում

Հուլիսի 10-ի Արևմտյան դպրոցի հերթապահները մենք էինք՝ ես և Արմինե Աբրահամյանը։ Օրը անցավ շատ հագեցած ու հետաքրքիր։ Զանգերն ու այցերը փոխարինում էին մեկը մյուսին։ Ամառային տապն էլ ավելի էր ակտիվացրել դպրոցի անցուդարձը։ Լողացող ճամբարականների զվարթ ճիչերը, հայ-բելգիական միասնական պարերի հնչյունները ողողել էին ամբողջ դպրոցը։ Մեր հերթապահության առաջին օրը անցավ աննկատ և արդյունավետ։

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր | Оставить комментарий

Տրամաբանական խնդիրներ

Հաշվի՛ր

200 . 9 + 200 + 9 =

A (418) ,  B ( 1909),  C( 2009 ),  D ( 4018),  E ( 20009)

Մայրիկը գնեց 16 մանդ՛արին։ Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը՝  մնացածը։ Քանի՞ մանդարին կերավ Մարիամը։

A (4 ) ,  B ( 6 ),  C ( 7 ),  D ( 8 ),  E (9 )

Միքայելը և Անահիտը ապրում են բարձրահարկ շենքում։ Անահիտն ապրում է Միքայելից 12 հարկ բարձր։ Մի օր Միքայելը աստիճաններով բարձրացավ Անահիտենց տուն։8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտը։

(A) 12    (B) 14    (C) 16    (D) 20    (E) 24

Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։

A) Արմինեինը B) Բաբկենինը C) Գայանեինը D) Վիգենինը E) Հնարավոր չէ որոշել

Սևուկ և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։
Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9 տարեկան։

A (1 )    B ( 2)    C (3 )    D (4)     E ( 5 )

Рубрика: 2017-2018 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր, Բանավոր մաթեմատիկա | Оставить комментарий

Աշխատաժամանակ

Աշխատաժամանակ- սեպտեմբեր-դեկտեմբեր

Դասվար՝ Աշխեն Թադևոսյան
Դպրոց՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ
Դասարան՝ 1.1 դասարան
Սովորողների թիվը 22 սովորող
Դասաժամեր՝ 21 ժամ
Նախագծեր՝ 2017-2018 ուսումնական տարի սեպտեմբեր-դեկտեմբեր նախագծեր

Դասարանական բլոգ
Երկարաժամկետ նախագծեր՝

  •  Ես նախագիծ, Թումանյանական նախագիծ, Նախագիծը իրականացնում եմ ամբողջ տարի, նախապատրաստվելով Թումանյանական օրերին: Նախագծի ընթացքում կարդում և բեմադրում ենք հեքիաթներն ու բանաստեղծությունները, կիրառելով Ռոդարիական հնարքներ:
  • Ռոդարիական նախագիծ. Ռոդարիական հնարքները իրականացնում ենք բոլոր նախագծերում: Այն օգնում է, սովորողին ստեղծագործել, երևակայել:

Բլոգավարություն, կայքի սպասարկում 
Մանկավարժական աշխատողների դպրոց (քննարկումներ)՝ 
Առավոտյան ընդհանուր պարապմունք (պատասխանատու)՝ 2 ժամ
Սովորողների դիմավորում, ուղեկցում՝  Մայր դպրոց — Արևմտյան դպրոց- տուն՝  օրը 30 րոպե
Բույսերի խնամք, բակային աշխատանք՝ 4 ժամ
Աշխատողների ընդհանուր հավաք՝ ամսական մեկ անգամ (մինչև 60 րոպե)
Առցանց աշխատանք /տանից/

Рубрика: 2017-2018 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր, Աշխատաժամանակ | Оставить комментарий

Ճամբար՝ Սևանի Ժայռ լողափին

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր | 1 комментарий

Ամառային առաջադրանքների փաթեթ

18739716_1313319808722360_600096760742038674_n

Առաջարկվող ընթերցանության ցանկ
1. Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն <<Երկարագուլպա Պիպին>>

2. Շառլ Պերո << Կոշկավոր կատուն>>

3. Աստրիդ Լինդգրեն << Էմիլը Լյոնեբերգայից>>

4.  Ռոալդ Դալի <<Չարլին ու շոկոլադի գործարանը>>

5. Աստրիդ Լինդգրեն << Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը >>

6.Վախթանգ Անանյան << Որսորդական պատմվածքներ>> Читать далее

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր, Առաջադրանքներ | Оставить комментарий

Առաջին հանդիպում

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր | Оставить комментарий

Հրեշը։

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:
Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է.
«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:
Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:
Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ, և որոշեցին նրան տուն ուղարկել:
Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
— Ահա,-  ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:
— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.
—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:
Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա:
Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.
Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:
Рубрика: 2016-2017 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր, Օշոյի առակները, Թարգմանություն | Оставить комментарий