Մանկավարժական աշխատողների ինքնակրթության <>

Մանկավարժական աշխատողների ինքնակրթության «Աշնանային դպրոցի » առաջին օրը, մի  խումբ ուսուցիչներով  խորհրդատվության համար մոտեցանք տիկին Մարիետին՝ ով միշտ հետաքրքիր գաղափարներ ունի ու որոնցով պատրաստակամ ու սիրով կիսվում է մեզ հետ: Այնուհետև գնացինք պարի սրահ, որտեղ մեզ էր սպասում մեր նոր պարուսույցը՝ ընկեր Ստեփանը՝ով այս մեկ շաբաթվա ընթացքում մի քանի նոր պար սովորեցրեց: Պարերից   ամենատպավորիչը «Քերծի»-ն էր: Հաջորդ օրերի ընթացքում, տեխնոլոգիական հմտությունների ամրապնդման, Smart board ծրագրի հետ աշխատելու նորովի ու հետաքրքիր լուծումներ առաջարկեց Լուսինե Բուշը: Տիար Գևորգը մաթեմատիկական վարժությունների ու խնդիրների նորովի՝ խաղային, ոչ ձանձրալի ու հետաքրքիր դաս կազմակերպելու խորհրդատվություն անցկացրեց:

Մինչև կրթահամալիրում աշխատանքի անցնելը, ես չեմ սիրել քայլարշավային ճամփորդությունները, սակայնկրթահամալիրում աշխատելու ընթացքում հասկացա, որ դրանց մասնակցելն անխուսափելի է. ճամփորդությունները կազմում են ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մասը: Ամեն ճամփորդությունից հետո ինձ թվում էր, որ ես այլևս ուժ չեմ ունենա մասնակցելու հաջորդին: Սակայն դրանք այնքան հետաքրքիր, ուրախ և տպավորիչ էին անցնում, որ ես մեծ ոգևորությամբ պատրաստվում էի հաջորդ ճամփորդությանը:  Ինքնակրթության շաբաթվա վերջին օրն ամփոփեցինք ուխտագնացություն-ճամփորդությամբ, որի ուղղությունն էր՝ Արայի լեռ-Ծաղկավանք:

Նույնիսկ ամենաանմատչելի բարձունքը հեշտ է հաղթահարել, երբ այն ուղեկցվում է երգով, ծիծաղով, հետաքրքիր պատմություններով: Այս ճամփորդությունը հե՛նց այդպիսին էր: Մենք հաղթահարեցինք բարձունքը, այնուհետև այցելեցինք Մուղնիի Սուրբ Գևորգ,Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր և Սուրբ Մարինե  եկեղեցիները: Ահա այսպիսն  էր մանկավարժական աշխատողների ինքնակրթության <<Աշնանային դպրոցի>> այս շաբաթը, հետաքրքիր ու հագեցած:

1507688_1032779943433688_1696276760667464287_n 10291096_1032779226767093_5558769186235308749_n 10626798_1032780716766944_6301189873708815001_n 12009750_1032778283433854_425691071171477628_n 12027682_1032779153433767_6039324001612056367_n (1) 12027682_1032779153433767_6039324001612056367_n 12033094_1032780133433669_3772918489913827444_n 12049238_1032780630100286_3134978784806520282_n 12063656_1032780430100306_7101601284766564546_n 12107779_915849618502330_4360488905876851797_n 12109105_890559797680063_1537357469301328607_n 12170421_896128230441522_548723053_n 12171988_899157406841700_342298476_o 12176140_899157390175035_1061219447_o 12178306_891353367600706_2041522187_n 12179037_896127070441638_1301455020_n 12179641_899157396841701_16955851_n

Об авторе Աշխեն Թադևոսյան

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий