Սեբաստացու օրեր

Նախագծի նպատակը՝

Սովորողներին ( 2.2 դասարանի) ծանոթացնել իրենց՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծմանը, պատմությանը, գործունեությանը: Մխիթար Սեբաստացու գործունեությանը, Մխիթարյան միաբանության պատմությանը:

Մայրենի

  • Ինչպիսի՞ն պիտի լինի իսկական Սեբաստացին:
  • Ի՞նչ պիտի կարողանա անել կրթահամալիրի սովորողը:
  • Քանի՞ Սեբաստացի կա իմ ընտանիքում:
  • Ինչպիսի՞նն են Սեբաստացի ուսուցիչները, ինչո՞վ են տարբերվում մյուս ուսուցիչներից։
  • Ինչո՞ւ եմ սիրում իմ կրթահամալիրը, ինչն է կարևոր կրթահամալիրում, իմ դպրոցում:
  • Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  • Ինչ կպատմեիր քո կրթահամալիրի մասին, երբ Մխիթար Սեբաստացուն հանդիպեիր

Մաթեմատիկա+տեխնոլոգիա

Գնումների ժամանակ սովորողները գումարում հանում են կիլոգրամները, գումարը, որ բանջարեղենից քանի կիլոգրամ,կամ հատ են գնել, քանի վարունգն է մեկ կիլոգրամ և այլն։ Խոհանոցային գործունեության արդյունքում յուրաքանչյուր բանջարեղենից տարբեր կերպարներ են ստանում և անուններ դնում։ Երեխաները դրանց շուրջ հորինում են հեքիաթներ, հանելուկներ։ Paint-ով, գուաշով նկարում՝ բանջարեղեններ։ Հորինում են տարբեր խնդիրներ, գրում բառեր որոնք թթու են, կամ բառեր՝ որոնք իրենց կարծիքով թթու են։ Հորինել պատմություն բանջարեղենների մասին:  Տատիկներից, մայրիրկներից  վերցնել թթվի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս:

Ցուցակ ենք կազմում

Հաշվարկներ ենք անում

Բաղադրատոմսեր ենք հավաքագրում

Խնդիրներ կազմում

Գնումներ ենք կատարում

Թթուդրիկի ծես ենք իրականացնում

Բանջարեղենները թթվելուն պես ամբողջ կրթահամալիրում հարիսայի օր է հայտարարվում և հենց այդ ժամանակ էլ համտեսում ենք թթուն ողջ Սեբաստացիներով՝ մի մեծ սեղանի շուրջ, որն արդեն ավանդույթ է մեր կրթահամալիրում:

Об авторе Աշխեն Թադևոսյան

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике 2015-2016 ուսումնական տարի, Նախագծեր, Կրթահամալիրի տոն- Սեբաստացու օրեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий